Ընկերության արտադրանքը կիրառվում է շինարարական արտադրության մեջ, ներքին հարդարման աշխատանքներում, տնային տնտեսություններում, գյուղատնտեսության բնագավառում և այլն:
Շինարարական, տնտեսական և այգեգործական պլաստմասե տարաներ
Շինարարական, տնտեսական և այգեգործական պլաստմասե տարաներ
Մեր մասին
RV Plast ընկերությունն զբաղվում է տնտեսության մեջ լայն պահանջարկ ունեցող պլաստմասե իրերի արտադրությամբ։ Ընկերության արտադրանքը միտված է բավարարելու շուկայի պահանջարկը միմիայն բարձրորակ ապրանքներով, որոնք կիրառվում են շինարարական արտադրության մեջ, ներքին հարդարման աշխատանքներում, տնային տնտեսություններում, գյուղատնտեսության բնագավառում և այլն։
Մենք շուկայում ենք 2007 թվականից, ամրապնդել ենք մեր դիրքերը և այժմ դարձել խոշոր կոնցեռների, կորպորացիաների և այլ բազմաբնույթ գնորդների կողմից ճանաչված ժամանակակից արտադրատեխնիկական ձեռնարկություն։ Մենք շարունակաբար ընդլայնում ենք արտադրանքի տեսականին, վերահսկում ենք թողարկվող արտադրանքի որակը արտադրության յուրաքանչյուր էտապում։
Տեխնիկայի մշտական վերազինումը, ինովացիոն (IML) տեխնոլոգիաների` ռոբոտատեխնիկայի լայն կիրառմամբ արտադրության մշտական կատարելագործումը թույլ են տալիս շուկան ապահովել միայն բարձրորակ արտադրանքով։ Արտադրանքը դիմանում է նաև բացասական ջերմաստիճաններում։ Տարիների ընթացքում ձևավորել ենք հաճախորդների և գործընկերների մեծ բազա։ Մենք մշտապես համագործակցում ենք այնպիսի ճանաչված ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ <<Միր ինստրումենտա>>, <<Պետրովիչ>> խոշոր խանութների մեծ ցանցը, ֆրանսիական <<Լերուա Մերլեն>> և այլ։ ՌՎ ՊԼԱՍՏ-ն առաջնորդվում է <<Արտադրություն առանց խոտանի>> կարգախոսով։